«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2011-09-24 | #170, 2011-09-27 | #171, 2011-09-28


ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԽՈՍՏՈՒՄԸ

Երկուշաբթի Փարիզի հայաշատ թաղամասերից մեկում` Ալֆորվիլում 2012-ի ֆրանսիական նախագահական ընտրություններում թեկնածու Ֆրանսուա Հոլանդը հանդիպել է ազգությամբ հայ Ֆրանսիայի մոտ 400 քաղաքացիների հետ: Դաշնակցության կազմակերպած հանդիպմանը, ինչպես հաղորդում է Ժան Էսքիյանը , Հոլանդը հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատի նոր ձախական մեծամասնությանը պատրաստվում է առաջարկել «ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման» օրինագիծը:

Հոլանդը հիշեցրել է, որ նմանօրինակ խոստում դեռեւս 2007-ին տվել էր ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզին, որն այդպես էլ չի կատարել խոստումը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4