«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2011-09-24 | #170, 2011-09-27 | #171, 2011-09-28


ԻՆՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՆ ՀԱՍԵԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿՈՂՆԵՐԸ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տրամադրված տեղեկության համաձայնՙ եթե 2008-ին եւ 2009-ին հանձնաժողովը կայացրել է տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու 31-ական որոշումներ, ապա 2010-ինՙ 107 որոշում, իսկ 2011-ի առաջին ինն ամիսներին` 87 որոշում: Այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են մոտ 227 միլիոն դրամի չափով, 2010-իՙ 37 միլիոն դրամի, 2009-իՙ 10 միլիոն դրամի եւ 2008-իՙ 9 միլիոն դրամի դիմաց:

Ըստ հանձնաժողովիՙ 2010-ին եւ 2011-ին կայացված եւ դատական կարգով բողոքարկված որոշումներից ոչ մեկը վերջնական դատական ակտով անվավեր չի ճանաչվել: Մասնավորապես, 2010 թվականին բողոքարկվել է հանձնաժողովի 34 որոշում, որոնցից 22-ի դեպքում դատարանի որոշումը եղել է հօգուտ հանձնաժողովի, իսկ 2011-ին բողոքարկվել է հանձնաժողովի 19 որոշում, որոնցից 8-ի դեպքում դատարանի որոշումը եղել է դատարանի օգտին: Ներկայումս տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հարուցված են 2 վարչական վարույթներՙ գերիշխող դիրքի չարաշահման եւ 40 վարչական վարույթներ անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների վերաբերյալ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4