«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2011-09-27 | #171, 2011-09-28 | #172, 2011-09-29


ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԵՆ ՏԱՆ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ

«Մ-Ինֆո» խորհրդատվական ընկերությունը հարցում է կազմակերպելՙ պարզելու սպառողների վերաբերմունքը սուպերմարկետների նկատմամբ, մասնակցել են 500 հոգի: Ըստ ընկերությունից մեզ տրամադրած հարցման արդյունքներիՙ հարցվողների 25,7 տոկոսը դժգոհ է սուպերմարկետների սպասարկման որակից, 23,9 տոկոսըՙ բարձր գներից, 15,6 տոկոսըՙ մթերքների ոչ թարմությունից: Միաժամանակ, հարցման մասնակիցների 44,4 տոկոսը նախընտրում է առեւտուր անել տան հարեւանությամբ գտնվող խանութներից գնի հարմարության, 42 տոկոսըՙ տեղի հարմարության պատճառներով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4