«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2011-09-27 | #171, 2011-09-28 | #172, 2011-09-29


ԶԱՀՐԱՏԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ` ՊԱՐՍԿԵՐԵՆՈՎ

Խաչիկ Խաչերըՙ «Գէորգ Մելիտինեցի» մրցանակակիր

Իրանահայ արձակագիր Խաչիկ Խաչերի պարսկերեն թարգմանությամբ հրատարակության է պատրաստվում պոլսահայ մեծ բանաստեղծ Զահրատի 121 բանաստեղծություններից կազմված ընտրանին: Սա նրա բանաստեղծական թարգմանության առաջին փորձն է: Գիրքը տպագրության արտոնություն է ստացել «Էբթեքարե Նո» հրատարակչության կողմիցՙ հայերեն բնագրին զուգահեռ պարսկերեն թարգմանությամբ: Նախապես այս բանաստեղծություններից մի քանիսը տպագրվել էր «Գոհարան» հանդեսում, այս մասին հաղորդում է Իրանի ուսանողների լրատվական ցանցը (ԻՍՆԱ):

Մյուս կողմից, ինչպես տեղեկացնում է «Ալիք» օրաթերթը, 2011-ի «Գէորգ Մելիտինեցի» գրական մրցանակը (Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Անթիլիաս) շնորհվել է իրանահայ արձակագիր եւ թարգմանիչ Խաչիկ Խաչերինՙ «Իմ ճակատագրի ծովը» պատմվածքների եւ վիպակների վերջին ժողովածուի համարՙ տպագրված Բեյրութում: Պատմվածքների մի մասը ներառված էր 2010-ին Թեհրանում հրատարակված պարսկերեն ժողովածուում:

Խաչիկ Խաչերն այժմ աշխատում է «20-րդ դարի գերմաներեն պատմվածքների անթոլոգիա» հատորի վրա, որն ընդգրկում է գերմանացի 37 գրողների 37 պատմվածքներ: Գիրքը լույս է տեսնելու Երեւանում:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4