Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երեկ եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը: Զույգ խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Այսօր Լիբանանի խորհրդարանի նախագահը ելույթ կունենա Ազգային ժողովում:
Մ. Խ.