Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկի վարչության նոր նախագահ է նշանակվել Մհեր Գրիգորյանը: Ներկայացնելով նորանշանակ վարչության նախագահինՙ բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը վստահեցրել է, որ Մհեր Գրիգորյանը, լինելով հայկական բանկային համակարգի հմուտ գիտակ, կդառնա «Արդշինինվեստբանկում» ձեւավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը:
Մհեր Գրիգորյանը նշել է, որ իրեն արված առաջարկությունը գնահատում է անչափ հետաքրքիր եւ հեռանկարային. «Իմ առջեւ բավականին հավակնոտ նպատակ է դրվածՙ դարձնել «Արդշինինվեստբանկն» առավել հզոր եւ մրցունակ, շարունակելով իրագործել մանրածախ եւ կորպորոտիվ բիզնեսի զարգացմանն ուղղված նոր նախագծեր»:
Ա. Մ.