«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2011-10-04 | #176, 2011-10-05 | #177, 2011-10-06


ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՓԱԿԵՑ ՎԵՀԱԺՈՂՈՎԱԿԱՆ ԷՋԸ, «ՄՈՆԻՏՈՐԻՆԳԱՅԻՆԸ»` ՄՆԱՑ

Երեկ ԵԽԽՎ-ն քննարկեց Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառնման մասին նոր բանաձեւը, որ ընդունեց շեշտադրմամբ, թե սա դեռ վերջը չէ. բավականին աշխատանք դեռեւս պետք է իրականացվի` չնայած կատարվածին ու զգալի առաջընթացին: Բանաձեւի նախագծի քննարկման առնչությամբ հերթագրվել էին միայն 4 հայ եւ 6 ադրբեջանցի պատգամավոր, վերջիններիս հատուկ «ձայնապնակով»:

Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը նախ զարմանք հայտնեց ելույթներից, թե գուցե Ադրբեջանի հարցն է քննարկվում. «Ադրբեջանը ժողովրդավարական այն երկիրը չէ ու «մինչեւ ուրիշին նայելը` ձեզ նայեք»: Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահն էլ հայ եւ ադրբեջանցի պատվիրակներին կոչ արեց վերջապես երկխոսելու մշակույթ դրսեւորել:Այդուհանդերձ, մարտյան իրադարձությունների հետեւանքները պահելով մոնիտորինգի տակ` բանաձեւը քվեարկվեց եւ ընդունվեց 40 կողմ, 3 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով:

Ա. Հ., Ստրասբուրգ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4