Չնայած գործարքների քանակի որոշ աճին
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի օգոստոսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15653 գործարք, ինչը 12,1 տոկոսով բարձր է նախորդ ամսվաՙ հուլիսի համեմատ եւ 4,6 տոկոսովՙ 2010-ի օգոստոսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը օգոստոսին հուլիսի համեմատ աճել է 14,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատՙ 7,4 տոկոսով: 4382 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 72,9 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,3 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 68,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի հուլիսի համեմատ, օգոստոսին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 18,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազելՙ 2,8 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ նվազել ենՙ 0,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) օգոստոս 2010 թ. | Միջին գները (դրամ) օգոստոս 2011 թ. | Միջին գները (դրամ) հուլիս 2011 թ. |
Կենտրոն | 462800 | 438200 | 440200 |
Արաբկիր | 382000 | 337800 | 344600 |
Քանաքեռ-Զեյթուն | 290800 | 262900 | 262500 |
Նոր Նորք | 236600 | 226600 | 226300 |
Ավան | 242200 | 247400 | 240400 |
Էրեբունի | 250200 | 234300 | 240000 |
Շենգավիթ | 253000 | 223100 | 223800 |
Դավթաշեն | 274500 | 258100 | 260400 |
Աջափնյակ | 234100 | 221200 | 224800 |
Մալաթիա-Սեբաստիա | 242500 | 227400 | 225700 |
Նուբարաշեն | 147800 | 145400 | 146400 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 274200 | 256600 | 257700 |
Մարզերում, բացառությամբ Երեւանը, օգոստոսին վաճառվել են 401 բնակարաններ, որոնց քանակը հուլիսի համեմատ աճել է 29,8 տոկոսով, իսկ 2010-ի օգոստոսի համեմատՙ 7,8 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում հուլիսի համեմատ նվազել են 0,2 տոկոսով:
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) օգոստոս 2010 թ. | Միջին գները (դրամ) օգոստոս 2011 թ. | Միջին գները (դրամ) հուլիս 2011 թ. |
Կենտրոն | 486500 | 453400 | 459200 |
Արաբկիր | 403200 | 363300 | 374100 |
Քանաքեռ Զեյթուն | 297400 | 269100 | 272100 |
Նորք-Մարաշ | 285600 | 292100 | 283200 |
Ավան | 254600 | 250800 | 243700 |
Էրեբունի | 261300 | 240800 | 245600 |
Շենգավիթ | 266700 | 235000 | 235500 |
Դավթաշեն | 287400 | 272400 | 274800 |
Աջափնյակ | 250100 | 234000 | 236900 |
Մալաթիա-Սեբաստիա | 254100 | 235600 | 233900 |
Նուբարաշեն | 149900 | 150100 | 150100 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 290600 | 272400 | 273600 |
Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 188 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 137 հազար դրամ է կազմել, Աբովյանումՙ 136 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 124 հազար դրամ, Իջեւանը 124 հազար դրամ, Գորիսըՙ 123 հազար դրամ, Մասիսըՙ 113 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:
2011-ի օգոստոսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 493 գործարք, որից 128-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2011-ի հուլիսի համեմատ աճել է 36,2 տոկոսով, իսկ մարզերումՙ 31,8 տոկոսով: 2010-ի օգոստոսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 29,3 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրածՙ 13,7 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 309 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 158 հազար դրամ, երրորդը` Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 144 հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանըՙ 133 հազար դրամ, Գորիսը` 132 հազար դրամ, Աշտարակըՙ 128 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 128 հազար դրամ 1 քմ դիմաց:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2011-ի օգոստոսին 2010-ի օգոստոսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 4,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 33,6 տոկոսով: Ընդ որում, Երեւանում վերջին ցուցանիշը նվազել է 75 տոկոսով:
2011-ի օգոստոսին 2011-ի հուլիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 2 տոկոսով, իսկ 2010-ի օգոստոսի համեմատ` 17,9 տոկոսով:
Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 194 գործարքներ, որից 137-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 82 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 13,9 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 3,2 տոկոսով, ընդ որում, Երեւանում նվազելՙ 5,5 տոկոսով, իսկ մարզերում աճել` 32,6 տոկոսով: 2010-ի օգոստոսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 68,7 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 59,3 տոկոսով, իսկ մարզերում` 96,6 տոկոսով:
Այսպիսով, հարկ է արձանագրել, որ Հայաստանի անշարժ գույքի գներն օգոստոսին նվազել ենՙ չնայած գործարքների քանակի որոշ աճին: Ինչպես նշել էինք նախորդ ամսվա ցուցանիշները ներկայացնելիս, անշարժ գույքի շուկայում որոշակի աշխուժացում կարելի է ակնկալել աշնան կեսերից, պայմանավորված տնտեսական ակտիվության բարձրացմամբ եւ արտերկրից Հայաստան մտնող գումարների ծավալների ավելացմամբ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ