Հոկտեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի հոգեւոր սպասավոր Հակոբ քահանա Չերքեզյանը` Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի եւ թեմական խորհրդի խնդրանքի հիման վրա:
Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունովՙ Սարգիս Չերքեզյան:
Կրկնակի մեծ ինտերնետ-փաթեթներ` նախկին սակագներով
Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, հոկտեմբերի 1-ից 31-ը, միեւնույն գումարի դիմաց հետվճարային բաժանորդները կարող են ակտիվացնել կրկնակի մեծ ինտերնետ-փաթեթներ: Իսկ այն բաժանորդների մոտ, ովքեր արդեն օգտվում են որեւէ ինտերնետ-փաթեթից, հոկտեմբերին ավտոմատ կերպով կակտիվանա կրկնակի մեծ ինտերնետ-փաթեթ:
Ա. Մ.