Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագորվ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ միջպետական համագործակցության խորացման եւ ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով է պարգեւատրվել Ֆրանսիայի պետական նախարար ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն: ՀՀ Պատվո շքանշանով են պարգեւատրվել Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնը, համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրը, տրանսպորտի նախարար Թիերի Մարիանին, արտաքին առեւտրի պետական քարտուղար Պիեռ Լելուշը, Ֆրանսիայի նախագահի հատուկ խորհրդական Անրի Գենոյը, նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտը: Իսկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյը, Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ֆրանկ Լուվիերը, նախագահի աշխատակազմի ղեկավար Գիյոմ Լամբերը, պետական արարողակարգի ղեկավար Լորան Ստեֆանին ու նախագահի խորհրդական Դամիան Լորասն արժանացել են Մխիթար Գոշ մեդալների:
Հ. Ա.