«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2011-10-15 | #185, 2011-10-18 | #186, 2011-10-19


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԵՐԵԿ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը երեկ ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Ողջունելով հյուրին` Արմեն Ռուստամյանը նշել է, որ հանձնաժողովը պատրաստ է աջակցել երկու երկրների միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը եւ խորացմանը: Բարձր գնահատելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունըՙ Ա. Ռուստամյանը հույս է հայտնել, որ նոր դեսպանի հետ հնարավոր կլինի համատեղ լուծումներ գտնելու ճանապարհով հաղթահարել ստեղծված խնդիրները: Թ. Շարմանաշվիլին կարեւորել է հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդումը եւ ընդլայնումը: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային, հայկական եկեղեցիներին իրավական կարգավիճակ տալու գործընթացին, կրթական ու դատական ոլորտներին, Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4