«Վիվասել-ՄՏՍ»-ն գյուղատնտեսությանն աջակցելու պատասխանատվություն է ստանձնել
Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված հայ ֆերմերների «Հայագրոֆորում» համաժողովի եզրափակիչ իրադարձությունը կիրակի օրը կազմակերպված բերքի տոնն էրՙ գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդեսով եւ համտեսմամբ:
«Գյուղացին ազգը կերակրողն է: Սակայն նա անզոր է միայնակ լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ցանկալի արդյունք արձանագրելուն: «Վիվասել-ՄՏՍ»-ն այս ոլորտին աջակցելու պատասխանատվություն է ստանձնել տարիներ առաջ: Բերքի անհարկի կորստից գյուղացուն պաշտպանելու եւ բնության անկանխատեսելի ներգործությունից խուսափելու ջանքերին էին ուղղված տարբեր մարզերում հակակարկտային կայանների տեղադրումը», ասել է «Հայագրոֆորումի» գլխավոր գործընկեր «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
Ա. Մ.