Կալիֆոռնիայի Հայ կրթական հիմնարկութիւնը, Արարատ-Էսկիճեան թանգարանը, եւ Հայկական ուսումնասիրութիւնների եւ հետազօտութիւնների Ազգային միութիւնը հովանաւորելու են հայկական Կարս եւ Անի գրքի ներկայացման ձեռնարկը ուրբաթ, նոյեմբերի 4-ին, Գլենդէյլի Հանրային գրադարանում:
Երեկոյի առաջին մասում, Յակոբ Կիւլլիւճեանՙ հայոց լեզւի եւ գրականութեան Լոս Անճելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հայոց լեզուի եւ գրականութեան դասախօս, ներկայացնելու է վերջերս հրատարակուած հայկական Կարս եւ Անի գիրքը, որը խմբագրել է Ռիչարդ Գ. Յովհաննէսեանըՙ Լոս Անճելէսի Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական եւ Մերձաւոր Արեւելքի պատմութեան պրոֆեսոր: Հայկական Կարս եւ Անի գիրքը UCLA-ի «Հայկական պատմական քաղաքներ եւ գաւառներ» գիտաժողովների շարքի աշխատութիւնների տասներորդ հատորն է: Այս հատորը ներկայացնում է շեղում նախկին հատորներից, որոնք կենտրոնացած էին պատմական Արեւմտեան Հայաստանի շրջանների վրայ, մինչդեռ Կարս եւ Անին մեծապէս մաս էին կազմում Արեւելեան կամ Ռուսական Հայաստանի: Հայկական Կարս եւ Անի հատորը մատչելի է լինելու գնման համար եւ հեղինակի ստորագրելուն ձեռնարկի ընթացքում:
Ռիչարդ Յովհաննէսեանը կը ցուցադրի այն լուսանկարները, որոնք ինքը 2011-ի գարնանը պատմական Հայաստանով ուղեւորության ընթացքում է նկարել, որպէս NAASR Armenian Heritage զբօսաշրջութեան պատմաբան-առաջնորդ, Արմէն Արոյեանի ղեկավարութեամբ, որը իրեն հնարաւորութեան առիթը տուեց այցելելու եւ անդրադառնալու այն քաղաքներին եւ շրջաններին, որոնց մասին նա որպէս գիտնական այդքան գրել ու խօսել էր:
Այս ձեռնարկի մասին յաւելեալ տեղեկութիւնների համար կապուել NAASR hq@naasr.org, կամ Արարատ-Էսգիճեան թանգարան, aem@ararat-eskijian-museum.com: