«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2011-10-20 | #188, 2011-10-21 | #189, 2011-10-22


ՄԵԴՎԵԴԵՎ. «ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ»

Հոկտեմբերի 20-ին Մոսկվայի համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է երիտասարդների հետ, որոնց թվում են եղել նաեւ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ երիտասարդները: Ինչպես տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միությունից, հանդիպման ընթացքում ՌՀՄ փոխնախագահի երիտասարդության հարցերի գծով խորհրդական, Մոսկվայի համալսարանի լրատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Տիգրան Մանասյանը հարց է ուղղել ՌԴ նախագահին, թե շարունակելո՞ւ է արդյոք Ռուսաստանը նպաստել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին եւ ի՞նչ է մտադրվել ձեռնարկել Մոսկվան այս գործում առաջընթաց ապահովելու համար: Այս հարցին նախագահ Մեդվեդեւը պատասխանել է, թե տվյալ հարցի լուծումը պետք է գտնեն հակամարտության անմիջական կողմերը: Իսկ Ռուսաստանը, ինչպես եւ առաջ, շարունակելու է բոլոր առումներով աջակցել բանակցային գործընթացին: Հետո արդեն Մեդվեդեւը հանդես է եկել բավական ուշագրավ մի «բացահայտումով». «Կարծում եմ, որ երկու նախագահների շրջապատում շատերը վատ չեն հասկանում միմյանց եւ ազատորեն անցնում են ադրբեջաներենից հայերենի: Հուսամ, որ ոչ Ալիեւը, ոչ Սարգսյանը չեն նեղանա ինձանից, որ ասեմ, թե նրանք նույնպես միմյանց հասկանում են: Բայց կա պատմություն, կան տարբեր իրավական հարցերի տարբեր ընկալումներ, հետաքրքրությունների տարբեր կազմ: Նշանակում է` պետք է շարունակել աշխատել», ասել է Մեդվեդեւը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4