«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2011-10-20 | #188, 2011-10-21 | #189, 2011-10-22


ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ 160 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ

Ատոմակայանի 158 աշխատակիցները, որ ատոմակայանի տնօրենությունից պահանջում էին աշխատավարձի բարձրացում, երեկ աշխատանքից հեռանալու դիմումներ են գրել: Դա կատարվել է այն բանից հետո, երբ երեկ մի վերջին անգամ նրանք հանդիպել են ղեկավարության հետ, սակայն այդպես էլ փոխհամաձայնություն չի կայացել: Ատոմակայանի մասնագետներին պատրաստելու համար տարիներ են պետք: 158 աշխատակցի կորուստը դժվարություն կառաջացնի ատոմակայանի անձնակազմի համար, ովքեր պետք է աշխատեն նաեւ հեռացածների փոխարեն: Ատոմակայանի անձնակազմի մեծ մասի մեջ այնպիսի տրամադրություններ են, որ որակյալ մասնագետներին կորցնել ոչ մի կերպ չի կարելի: Օրվա երկրորդ կեսին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամլո պատասխանատու Լուսինե Հարությունյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը բանակցում է ազատման դիմում գրած աշխատակիցների հետ` եզրեր գտնելու համար, որ աշխատակիցները շարունակեն աշխատել: Ավելի ուշ մեր աղբյուրները ատոմակայանից փոխանցեցին, որ տնօրենը մեկնել է` առանց համաձայնություն ձեռք բերելու, իսկ հերթափոխային ինժեներները մտահոգված են այն հեռանկարից, որ որակյալ մասնագետներին աշխատանքից հեռանալու ծայրահեղ քայլից հետ պահելու համար բոլոր հնարավորությունները չեն օգտագործվել: Ամեն դեպքում, կատարվողը պարզապես անհանգստացնող է, ատոմակայանի մասնագետներին կորցնելն այս պահին պարզապես անընդունելի է:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4