Պրահայում (Չեխիա) լույս տեսնող համաեվրոպական «Օրեր» ամսագրի խմբագիր եւ «Ազգի» հատուկ թղթակից Հակոբ Ասատրյանից ստացել ենք հետեւյալ հերքումը երեկ տարբեր լրատվամիջոցներով լույս տեսած մի հոդվածի վերաբերյալ, որը կրում էր «Հակոբ Ասատրյան» ստորագությունը: Ավելորդ չենք համարում նշել, որ նույն նյութը նախորդ օրը ստացել էր նաեւ «Ազգը», սակայն ձեռնպահ էր մնացել հրապարակելուցՙ հոդվածի հեղինակի ինքնությունը պարզած չլինելու պատճառով:
Ի գիտություն ընթերցողների տեղեկացնում եմ, որ հայկական մամուլում, մասնավորապես «Իրավունք» թերթում հրապարակված «Հայաստանը գունավոր հեղափոխություններ արտահանող երկիր» հոդվածի հեղինակ է նշված իմ անունըՙ Հակոբ Ասատրյան: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես ոչ մի կապ չունեմ նշված հոդվածի հետ: Այն ստորագրվել է Ստեփանակերտից, իսկ ես գտնվում եմ Պրահայում:
Հարգանքովՙ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա