ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մելիքյանը երեկ վայր է դրել իր մանդատը, այդ մասին հայտնում է ԱԺ-ի կայքէջը: Ըստ լուրերի` նա արդեն անցած շաբաթ էր հեռացել ԲՀԿ-ից: Մինչեւ պատգամավոր դառնալը Ա. Մելիքյանը «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահն էր, պատգամավոր է դարձել արդեն 2008-ի սեպտեմբերին: