«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2011-11-01 | #196, 2011-11-02 | #197, 2011-11-03


ՔԵԹՐԻՆ ԷՇԹՈՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

Եվրոմիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը պատրաստվում է այցելել Հարավային Կովկաս` երեք հանրապետություններում հանդիպումների օրակարգով: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիային, հայտնում են, որ այցելությունը տեղի կունենա նոյեմբերի երկրորդ կեսին:

ԵՄ գերագույն հանձնակատարի տարածաշրջանային այցելության մասին քիչ ավելի վաղ հիշատակել էր նաեւ Հայաստան-ԵՄ բանակցություններում Եվրոմիությունը ներկայացնող Գունար Վիգանդը, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվել, թեեւ մասնավորապես նոյեմբերի 20-ին Էշթոնը կլինի Բաքվում, ամենայն հավանականությամբ, մինչ այդ այցելելով Հայաստան եւ Վրաստան:

Արեւելյան գործընկերությունը, որի շրջանակներում հարավկովկասյան երեք երկրները տարբեր առաջընթացներով հարաբերություններ են հաստատել ու զարգացնում Եվրոմիության հետ, թերեւս հիմնական օրակարգային թեմաներից մեկը կլինի` չմոռանալով հակամարտությունների կարգավորմանը ԵՄ ներգրավման հարցերը, որոնք վերջին շրջանում առավել ակտիվությամբ են առաջ մղվում:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4