«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2011-11-01 | #196, 2011-11-02 | #197, 2011-11-03


ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՀՀ անկախության 20-ամյակին է նվիրված հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 4-ը անցկացվող Հայկական երաժշտական համաժողովը: ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ փառատոնի օրերին կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 27-ին խմբերգային երաժշտությամբ մեկնարկեց փառատոնը: Նույն օրը հնչեցին Դ. Սաքոյանի «Վարք հիմարաց» օպերայի (ըստ Հովհ. Թումանյանի հեքիաթների) համերգային կատարումները:

Հաջորդ օրերին հնչեց կամերային, վոկալ եւ գործիքային երաժշտություն: Նոյեմբերի 4-ը նվիրված է սիմֆոնիկ երաժշտությանը: Փառատոնը կեզրափակվի ստեղծագործական քննարկումովՙ Ա. Խաչատրյան տուն-թանգարանում: Սիմֆոնիկ երաժշտության երեկոյին հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) համատեղ ելույթով:

Փառատոնի օրերին հնչել եւ հնչելու են Վահրամ Բաբայանի, Երվանդ Երկանյանի, Սուրեն Զաքարյանի, Արմենուհի Կարապետյանի, Էդուարդ Միրզոյանի, Լեւոն Չաուշյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Ռուբեն Սարգսյանի, Դավիթ Սաքոյանի, Մարտին Վարդազարյանի ստեղծագործությունները:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4