«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2011-11-02 | #197, 2011-11-03 | #198, 2011-11-04


ԱՂԻՔԱՅԻՆ ՄԱՆՐԷՆԵՐ ԵՎ ՍՏԱՖԻԼԱԿՈԿԻ ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԱՅԾԻ ԿԱԹՈՒՄ

Ինչպես տեղեկացանք գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ծառայության ուսումնասիրությամբ շուկայում իրացվող Armfood ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ եւ ստաֆիլակոկի բակտերիաներ: Տեղեկացվում է, որ տրվել է տվյալ ապրանքանիշի կաթնամթերքի իրացման կասեցման կարգադրագիր: Մինչ ամբողջ խմբաքանակը շուկայից դուրս բերելը, ծառայությունը դիմում է ազգաբնակչությանըՙ զերծ մնալ վերոնշյալ ապրանքանիշի կաթնամթերք ձեռք բերելուց:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4