«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2011-11-02 | #197, 2011-11-03 | #198, 2011-11-04


ՍՏԵՂԾՎԵՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԲԸ-Ն

100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը երեկ ստեղծվեց կառավարության որոշմամբ, որի հիմնական խնդիրներն են` աջակցել գյուղական աղքատության նվազեցմանը, փոքրածավալ արտադրողների կարողությունների եւ եկամտի ավելացմանը` դրանք կապելով հայկական պտղի եւ ընկուզեղենի արտադրությանը, հայկական մրգի համբավի ու բարի անվան ներմուծմանը տարածաշրջանային եւ միջազգային շուկա: Ինչպես այս մասին նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս ծրագրի շնորհիվ ակնկալվում է, որ արտադրողականությունն էապես կաճի: Նրա ներկայացմամբ, Հայաստանում կիրառվելու են նոր տեխնոլոգիաներ, որոնց արդյունքում գիտելիքներ կհաղորդվեն գյուղացիներին, թե ինչպես մեկ հեկտարից ավելի մեծ արդյունք ստանալ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4