«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2011-11-02 | #197, 2011-11-03 | #198, 2011-11-04


ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Բանասիրական գիտությունների դոկտոր, արեւելագետ Արմանուշ Կոզմոյանի անդրադարձը Դենի դը Ռուժմոնի «Սերը եւ Արեւմուտքը» եւ «Սիրո առասպելները» գրքերի հայերեն առաջին հրատարակությունների առիթով (թարգմ.ՙ Ալ. Թոփչյան): Գրական բավիղներում. գրականագետ Դավիթ Գասպարյանի հայացքը Գուրգեն Մահարի-Պարույր Սեւակ առնչություններին: Նորայր Ադալյանը Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Ձուկն առանց ջրի կամ ինքնասպանություն» նոր բեմադրության մասին: Դրվագներ Ռոմեն Կոզմոյանի բեյրության աշխատանքային տարիների հուշ-մանրապատումների շարքից: Փարիզաբնակ երկու հայ նկարիչներ Վահե Պարսումյանը եւ Ռուբեն Նաճարյանըՙ Հարություն Թորոսյանի ներկայացմամբ: 80-ականների Երեւանիՙ շատերիս համար թանկ ու սիրելի ամենամտավորական ու ամենափնտրված բացօթյա վայրըՙ Նկարիչի տան սրճարանն ու իր մթնոլորտը, ըստ Հասմիկ Սեյմուր-Հարությունյանի:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4