Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, հանրապետության ավտոճանապարհների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գործում է թեժ գիծ` 56-25-33 հեռախոսահամարով: Բացի այդ, նոյեմբերի 15-ից նախարարության պաշտոնական կայքէջում կտեղադրվի ճանապարհների իրավիճակը նկարագրող քարտեզ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի` վրացական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախարարության կայքի առաջին էջում, տեսանելի հատվածում արդեն տեղադրված է Վրաստանի ավտոճանապարհների, այդ թվումՙ Վերին Լարսի անցակետի վերաբերյալ տեղեկատվություն` Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը:
Ա. Մ.