«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2011-11-04 | #199, 2011-11-05 | #200, 2011-11-08


ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Մի հետաքրքրական իրադարձություն է տեղի ունենալու նոյեմբերի 8-9-ին Բրյուսելում` մեր կոալիցիոն կուսակցությունները պետք է անդամակցեն Եվրոպառլամենտում մեծամասնություն ունեցող Եվրոպական ժողովրդարական կուսակցությանը: Մի խոսքով` մեր կոալիցիայի ներկայացուցիչները` ՀՀԿ-ից Տիգրան Սարգսյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը եւ ՕԵԿ-ից Արթուր Բաղդասարյանը կարծես թե հատուկ այս օրերի համար պատվիրված հանդիպում են ունենալու Եվրոպայի կենտրոն Բրյուսելում, ուր եվրոպական հարեւանության քաղաքականությունը կերտողների հետ քննարկումներից բացի` անշուշտ հնարավորություն կունենան նաեւ նստելու եւ զրուցելու կոալիցիոն խնդիրների մասին: Մի խոսքովՙ եվրոպական հարեւանությունն ու մեր ներիշխանական խնդիրները միախառնվելու են Բրյուսելում, եւ տեսնենք, թե դրանցից որ մեկի քննարկումներն են ավելի լավ արդյունքի բերելու:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4