Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական Խաժակ Կարայանը երեկ Հայաստանի բանկերի միության անդամ առեւտրային բանկերի ներկայացուցիչներին ներկայացրեց կադաստրի կոմիտեի կողմից համակարգի ավտոմատացմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես, թե ինչպես է հնարավոր առանց կադաստր այցելելու մուտքագրել դիմումները, ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Նա նաեւ անդրադարձավ պետական մարմինների միջեւ տեղեկատվության առցանց փոխանակմանը, առցանց հարցումներ իրականացման ձեւերին:
Ա. Մ.