«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2011-11-08 | #201, 2011-11-09 | #202, 2011-11-10


ԱՐՏԱՌՈՑ ՈՉԻՆՉ

ՀՀԿ գործադիրի երեկվա նիստում ոչ մի դարակազմիկ բան տեղի չունեցավ, ոչ մի հրաժարականի որոշում չկայացվեց: Ուղղակի, ինչպես ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց լրագրողներին, գործադիր մարմնի հերթական հանդիպում էր, քննարկվել են կազմակերպչական հարցեր: Դրանցից մեկն, օրինակ, եղել է երկուշաբթի օրվանից սկսվող սկզբնական կազմակերպությունների ժողովների հարցը: Արտառոց ոչինչ: Նիստը վարող նախագահ Սարգսյանը մինչ նիստի սկսվելը դիտել էր ՀՀԿ-ի շենքին հարակից շինհրապարակը: Ի՞նչ է կառուցվում, հետաքրքրվեց լրագրողներից մեկը: Ուղղակի շենքն է ընդլայնվում, բացատրեց Շարմազանովը:

Հերթական շրխկան հրաժարականին սպասող լրագրողները հուսախաբ հեռացան:

Մ. Խ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4