«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2011-11-08 | #201, 2011-11-09 | #202, 2011-11-10


ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՉԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ

Տեսչությունում նկատվել են դրամաշորթության դեպքեր

Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարար Մանուկ Վարդանյանի մոտ երեկ տեղի է ունեցել տրանսպորտային տեսչության կատարած աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Թեեւ խախտումների վերաբերյալ կազմած արձանագրություններն աճել են, բայց Մանուկ Վարդանյանին չի բավարարել տեսչության աշխատանքը: Նա մեկ ամիս ժամանակ է տվել շտկելու իրավիճակը մայրաքաղաքում եւ մարզերում: Նախարարը նշել է, որ տրանսպորտային տեսչության աշխատանքներում նկատվում են դրամաշորթության դեպքեր, եւ տեսչության պետի, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ուշադրությունն է հրավիրել` ուժեղացնելու վերահսկողությունը, խստացնելու կարգապահությունը եւ տեսչություն-ավտոկայան համագործակցությունը: Նմանատիպ դեպքերի պատճառով տրանսպորտային տեսչության մարզային ստորաբաժանման երկու ղեկավարներ եւ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Մանուկ Վարդանյանը հայտնել է նաեւ, որ տեսչության աշխատանքը կլինի իր անմիջական վերահսկողության ներքո, եւ ոլորտի պատասխանատուներին հորդորել է զերծ մնալ դրամաշորթության դիմելուց:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4