«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2011-11-16 | #207, 2011-11-17 | #208, 2011-11-18


ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԲԸՄ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղում Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությանը հարկ է նոր որակ հաղորդել: Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին մեկնել է Նյու Յորք, հանդիպել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի եւ կազմակերպության կենտրոնական վարչության անդամների հետ, քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Սահակյանը նշել է, որ կազմակերպությունը շոշափելի դերակատարություն ունի ԼՂՀ զարգացման գործում, ու մինչ օրս էլ զգալի է ՀԲԸՄ աջակցության անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի եւ ԱՄՆ Արեւելյան թեմերը ներկայացնող հոգեւորականներ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն ու ԼՂՀ մշտական ներկայացուցիչը, պաշտոնատար այլ անձինք:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4