«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2011-11-17 | #208, 2011-11-18 | #209, 2011-11-19


ԱՐԵԳԱԿԸ ԳԵՐԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է

Իսպանացի աստղագետները հանգել են այն հետեւությանը, որ Արեգակի վրա հատկապես ուժեղ ակտիվության փուլ է սկսվում: Արեգակի մակերեւույթի վրա մրրիկները դարձել են հաճախակի եւ առաջվանից ուժգին: Հետազոտողներին հաջողվել է լավ դիտարկել այդ երեւույթը: Նրանց խոսքերովՙ արեգակնային ընդամենը մեկ բռնկումը հավասարազոր է բազմահազար միջուկային ռումբերի պայթյունին: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Գիտնականներն ասում են, որ նման բռնկումները կարող են Երկրի վրա առաջացնել կապի եւ էլեկտրամատակարարման խափանումներ: Ցավոք, աստղագետները չեն հայտնում, թե արեգակնային գերակտիվությունն ինչպես կանդրադառնա մարդկանց ինքնազգացողության եւ առողջության վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4