«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2011-11-19 | #210, 2011-11-22 | #211, 2011-11-23


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ

Նոյեմբերի 29-30-ը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Վրաստան: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի քննարկումից բացի, նախատեսված է մի շարք ոլորտներում հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Հետաքրքրական է, որ մինչ Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը կտարածեր հաղորդագրությունը, վրացական կողմը, ի դեմս Վրաստանի նախագահի աշխատակազմի, արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, թե երբ տեղի կունենա այցելությունը: Երկու հայտարարությունների պարագայում էլ այցելության կարգավիճակի մասին ոչինչ չի հայտնվում, ասել է թե գուցե չի հստակեցվել աշխատանքային, պետական, թե՞ պաշտոնական այց ունենալու պարագան:

Ամեն դեպքում, այցն, ըստ էության, սպասված է, քանի որ թեեւ երկու կողմերը բաժակաճառ հիշեցնող հայտարարություններ են անում, թե հայ-վրացական հարաբերություններում չլուծվող հարցեր չկան, այդուհանդերձ, հստակ է, որ խնդիրները մեր հարեւանի հետ բազմաթիվ են, հատկապես, երբ Ջավախքում Վրաստանի վարած քաղաքականությունը մեծապես ձգտում է այն արդյունքին, ինչ կա արդեն իսկ թիֆլիսահայության առումով. ոչ միաբան հայ բնակչություն, որեւէ կերպ առավել ակտիվ դերակատարություն ունեցող անձանց գրեթե բացակայություն, առավելապես հարմարվող եւ որեւէ հարցի դեպքում 20-30 դժգոհողների միջոցով խնդիրներ բարձրացնող իրողություն եւ այլն:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4