«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2011-11-19 | #210, 2011-11-22 | #211, 2011-11-23


ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարար Մանուկ Վարդանյանը երեկ ընդունել է հայ բեռնափոխադրողներին եւ լսել Վերին Լարսի անցակետին առչնվող նրանց խնդիրները: Նախարարը խոստացել է հարցը բարձրացնել վրացի գործընկերների առջեւ եւ համատեղ ուժերով լուծել ստեղծված խնդիրները:

Նախարարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, վերջին 10 օրերին, ձյան առատ տեղումների եւ սառցակալման հետեւանքով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում, տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթեւեկությունն արգելված է: Այլ մեքենաների համար երթ-եկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: Երկու տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Նշված ճանապարհահատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձնահոսքերից պաշտպանվելու նպատակով: Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4