«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2011-11-24 | #213, 2011-11-25 | #214, 2011-11-26


ԼԵՖՈՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԼՂ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը երկրորդ անգամ կայցելի Հայաստան: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնի հաղորդագրության համաձայն, Լեֆորը Երեւանում կլինի նոյեմբերի 28-ին:

Այցելության ընթացքում ծրագրված են հանդիպումներ Հայաստանի նախագահի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Քննարկումների հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակը:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տեղեկացնում է, որ Լեֆորի այցելությունը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին ԵՄ աջակցության ջանքերի շրջանակներում:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4