Ընկերությունը խրախուսում է հավատարիմ բաժանորդներին
Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերության գլխամասային գրասենյակում կայացած վիճակահանությամբ երեկ 30 հետվճարային բաժանորդ արժանացավ Google Nexus S սմարթֆոնի:
Ըստ հաղորդագրությանՙ իրականացված հատուկ ծրագրին մասնակցելու համար սահմանված էին հետեւյալ չափանիշները. մասնակիցները պետք է լինեին «Կլասիկ», «Կլասիկ սոլո», «Կլասիկ ֆլեքսի» եւ կորպորատիվ սակագնային պլանների անհատական վճարող հետվճարային բաժանորդներ, որոնց անցած երեք ամիսների (մարտ-մայիս) ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարը կազմել էր 10000-18000 դրամ, եւ հաջորդող երեք ամիսների (հունիս-սեպտեմբեր) ընթացքում ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարն ավելացել էր 50 եւ ավելի տոկոսով: Ծրագրի ավարտին, մասնակիցների նախնական ցուցակից, ծրագրի հիմնական չափանիշներին համապատասխանեց 1662 բաժանորդ` անցնելով եզրափակիչ փուլ:
Ծրագրի թափանցիկությունը եւ արդարությունն ապահովելու նպատակով եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցուցակից համակարգչային ծրագիրն ընտրել էր յուրաքանչյուր հիսուներորդ GSM համարի օգտագործողին: Վերջիններս հրավիրվեցին «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակ` վիճակահանության միջոցով որոշելու 30 սմարթֆոնների հասցեատերերին:
Երջանիկ պատահականությամբ` սմարթֆոնի արժանացողներից երկուսը համակարգչային ծրագրի ընտրած եւ «Վիվասել-ՄՏՍ»-ի գրասենյակ հրավիրված ծրագրի եզրափակիչ փուլն անցած մասնակիցներից էինՙ Նիկա Բաբայանը եւ Խորեն Հովհաննիսյանը: Բացի դրանիցՙ հրավիրվածների համար եւս խաղարկվեց մեկ Google Nexus S սմարթֆոն: Վիճակահանությունը կատարեց «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Գեղանուշ Աբրահամյանը, իսկ սմարթֆոնը ստացավ Լուսինե Սիմոնյանը:
Վիճակահանության երեք հաղթողների նվերները հանձնեց «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մյուս հաղթողներն իրենց սմարթֆոնը կստանան այցելելով ընկերության գրասենյակ: Ծրագրի մնացած մասնակիցները «Վիվասել-ՄՏՍ»-ից կստանան 500 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ` մեկ ամսվա համար:
Ա. Մ.