«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2011-12-03 | #220, 2011-12-06 | #221, 2011-12-07


ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ Է

Գերմանացի պրոֆեսոր Ադոլֆ Բիրկհոֆերի պատասխանը հարեւան երկրներից հայկական ԱԷԿ-ի մասին հնչող հայտարարություններին

Ատոմակայանների անվտանգության գծով միջազգային ճանաչում ունեցող մասնագետ, գերմանացի պրոֆեսոր Ադոլֆ Բիրկհոֆերը, երեկ, պատասխանելով «Ագգի» հարցին, թե ի՞նչ կարծիքի է Ադրբեջանից, Թուրքիայից եւ Վրաստանից պարբերաբար հնչող հայտարարությունների մասին հայկական ԱԷԿ-ի վտանգավորության առնչությամբ, նախ ժպտաց, ապա ասաց, որ նման հայտարարություններ արվում են նաեւ գերմանական ատոմակայանների վերաբերյալ, բայց դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ըստ գերմանացի պրոֆեսորի, հայկական ատոմակայանի անվտանգությունն այսօր պատշաճ մակարդակում է: Նա նշեց, որ տարիներ շարունակ աշխատում է ատոմակայանների անվտանգության ոլորտում, բայց Հայաստանը առաջին երկիրն է, որի նախագահը մասնակցում է ատոմակայանի անվտանգության քննարկումներին, լավ իրազեկված է այդ քննարկումների եւ ատոմակայանի իրավիճակի մասին:

Պրոֆեսոր Ադոլֆ Բիրկհոֆերը երեկ մասնակցում էր ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նիստին, որի ավարտից հետո էլ հանդիպում ունեցավ լրագրողների հետ: Նիստին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդի անդամ 10 գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Չեխիայից եւ Հայաստանից: Ադոլֆ Բիրկհոֆերը ԱԷԱԽ-ի նախագահն է:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4