«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2011-12-07 | #222, 2011-12-08 | #223, 2011-12-09


ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՈՐՈԳՎԱԾ ՀԻՆԳ ՃԱՆԱՊԱՐՀ ՇԻՐԱԿՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին Շիրակի մարզում շահագործման են հանձնվել հանրապետական եւ տեղական նշանակության միանգամից հինգ միջհամայնքային ճանապարհներ` նորոգված ՀՀ պետական բյուջեի եւ Համաշխարհային բանկի միջոցներով: Դրանցից մեկը 3,4 կմ երկարությամբ, 300 մլն դրամ արժողությամբ Հոռոմ-Սարատակ-Լուսակերտ ճանապարհն է, որի հանդիսավոր բացմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը, մարզպետարանի, ճանապարհաշինության ԾԻԳ-ի, համայնքների ներկայացուցիչներ: Նորոգվել են նաեւ 2,6 կմ երկարությամբ ու երկու կամրջով Ղարիբջանյան-Ախուրիկ, 1-4 կմ երկարությամբ Գյումրի-Կարս-Ամասիա, Ամասիա-Պաղակն-Ձորակերտ (շարունակվող), Գյումրի-Ախուրյան, Մուսայելյան-Հովիտ ճանապարհները, կատարվել են Մարալիկ քաղաքի, Հոռոմ գյուղի ճանապարհների, Ջաջուռի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան տանող ճանապարհի, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի նստվածքային տեղամասի հրատապ նորոգման աշխատանքներ:

Ըստ Շիրակի մարզպետարանի հրապարակած տեղեկատվության, 2011 թվականին մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 1,6 մլրդ դրամ: Դրանից 568 մլն դրամը պետբյուջեից հատկացումներն են:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4