Կառավարությունը երեկ համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի զարգացման գործակալության դրամաշնորհային համաձայնագրին, ըստ որի 500 հազար 200 եվրո դրամաշնորհ է տրամադրվելու Հայաստանում կարգավորիչ «գիլյոտինի» ծրագրի համար:
Հիշեցնենք, որ երկրի նախագահի հրամանագրով եւ կառավարության որոշմամբ ստեղծվել են ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ եւ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ: Դրանց նպատակն է վերացնել գործարար միջավայրին ու շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթները, բարելավել եւ պարզեցնել պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, կրճատել տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար եւ աննպատակահարմար մեխանիզմները: Ոչ պաշտոնապես սա կոչվում է «գիլյոտինի համակարգ»:
Ա. Մ.