Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմանում ընդգրկված պետական անտառներից եւ անտառային հողերից 147,5 հեկտարը կառավարության երեկվա որոշմամբ, պահպանության նպատակով, անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով տրամադրվեց «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին: Ավելի վաղ ընկերությունը ճանաչվել էր Արտավազի գյուղական համայնքի եւ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 95,8 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռք բերող եւ սկսել էր քաղցրահամ եւ հանքային ջրերի արտահանման ու շշալցման գործարան կառուցելու ներդրումային ծրագրի իրականացումը: Այժմ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ձեռնարկել հողատարածքը շրջապատող անտառային հողերի պահպանության եւ բարելավման միջոցառումներ, որոնց շնորհիվ անտառային տարածքը զերծ կմնա ապօրինի հատումից, հրդեհից, իսկ շշալցման գործարան կառուցելուց հետո այդ տարածաշրջանում մասամբ կլուծվի գործազրկության խնդիրը:
Ա. Մ.