«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2011-12-08 | #223, 2011-12-09 | #224, 2011-12-10


15 ՄԼՆ ԴՈԼԱՐ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻՆ» ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՑ

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը ներգրավել է հերթական նպատակային վարկը, որի միջոցներն ուղղվելու են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Այդ մասին երեկ «Արդշինինվեստբանկի» եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրվել է 15 մլն դոլարի վարկային պայմանագիր:

Այս վարկային պայմանագրի շրջանակներում հատուկ ուշադրության են արժանանալու կանանց կողմից ստեղծված եւ ղեկավարվող ձեռնարկությունների ծրագրերը, որոնց ֆինանսավորումը հնարավորություն կտա նվազեցնելու գենդերային խտրականութունը եւ ստեղծելու հավասար մրցակցային պայմաններ տնտեսվարող կանանց համար:

Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը այս առթիվ տեղեկացրեց, որ «Արդշինինվեստբանկը» կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության ընդլայնումը: Բանկի ռազմավարական առաջնահերթություն է նաեւ համագործակցության զարգացումը փոքր եւ միջին բիզնեսի հետ: «Այս եւ մյուս ներգրավված ֆինանսական միջոցները հնարավորություն կտան այդ նպատակային խմբին առաջարկելու վարկավորման առավել գրավիչ պայմաններ», եզրափակեց Մհեր Գրիգորյանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4