ՌԴ Պետդումայի օրերս կայացած ընտրություններով պատգամավոր ընտրված Մոսկվայի քաղաքապետի սոցիալական քաղաքականության հարցերով տեղակալ Լյուդմիլա Շվեցկովան, քաղաքապետարանի մամուլի ծառայության ներկայացուցչի տեղեկացմամբ` հաստատել է, որ ինքը տեղափոխվում է Դումա` օրենսդիր աշխատանքի: Իսկ ՌԴ մայրաքաղաքի փոխքաղաքապետի պաշտոնում Շվեցկովային, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ` կփոխարինի քաղաքապետարանի բնակչության սոցիալական ապահովության բաժնի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը: