Վերջերս Հայաստանում տարօրինակ լուրեր են պտտվում, թե ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրումը դառնալու է ոչ թե պարտադիր, այլ կամավոր:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը , սակայն, հերքում է այս լուրերի իսկությունը. «Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրումը շարունակելու է մնալ պարտադիր ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում»: Տույժերի գումարը եւս մնալու է նույնը: Լեւոն Ալթունյանը հիշեցնում է, որ ապահովագրություն չունենալու դեպքում վարորդները կտուգանվեն 50 հազար դրամով, իսկ կեղծ փաստաթուղթ փակցնելու դեպքում` 150 հազար դրամով. «Նախորդ տարվա կտրոնը եւս կհամարվի կեղծ փաստաթուղթ»:
Որպեսզի ապահովագրական ընկերությունների առջեւ չգոյանան հերթեր, ու վարորդների համար ավելի հարմարավետ լինի պայմանագիր ձեռք բերելը, պարոն Ալթունյանը խորհուրդ է տալիս ԱՊՊԱ պայմանագրերը վերսկսելու համար հնարավորինս շուտ դիմել ապահովագրական ընկերություններ:
Խոսելով անցյալ տարվա փորձից` Լեւոն Ալթունյանը նշում է. «ԱՊՊԱ պայմանագրեր ձեռք բերելու հարցում ԱՊՀ երկրների մեջ Հայաստանը գրեթե ամենակազմակերպված երկիրն էր»:
Հետեւաբար տույժերից ու երկար հերթերից խուսափելու համար «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն խորհուրդ է տալիս հնարավորինս շուտ ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրերը:
Ի. Պ.
Նկար 1. Լեւոն Ալթունյան