«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2011-12-16 | #229, 2011-12-17 | #230, 2011-12-20


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ ԱՇԽԱՐՀԻ 30 ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ներկայացմամբ` մեդիայի, ակադեմիական եւ գիտական ասպարեզներում Թուրքիան վաղուց տանուլ է տվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը երբեւէ չի կարող կանգ առնել:

«Ինչքան էլ Թուրքիան հզոր լինի, Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտված է շարունակման: 10 տարի առաջ Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 10 տարվա ընթացքում Թուրիքան գտնվում է անընդմեջ ցնցումների մեջ, դեսպաններ է ուղարկում, հոխորտում: Դրանով Թուրքիան նվաստանում է միջազգային հանրության առջեւ իր մանկամիտ, երբեմն ագրեսիվ հանցագործին վայել գործելաոճով», ասաց Դեմոյանը` հավելելով, որ ցեղասպանության ժխտումը եվրոպական երկրներում պետք է լինի պատժելի, քանի որ ժխտելը ռասիստական մոտեցում է, վիրավորում է ցեղասպանության զոհերի եւ վերապրողների հիշատակը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ցեղասպանության թեման կլուսաբանվի նորովի, նոր մոտեցմամբ: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է շարժական ցուցադրությունների բացում աշխարհի ամենատարբեր երկրների շուրջ 30 թանգարանում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4