Ամերիկյան եւ ֆրանսիական բանկերում ցեղասպանության զոհերի ապահովադրած գումարների հարցերով զբաղվող փաստաբան Վարդգես Եղիայանի իրավաբանական ֆիրմայից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ անցյալ չորեքշաբթիՙ դեկտեմբերի 14-ին, չորսուկես տարի անց այն օրվանից, երբ Լոս Անջելեսում շրջանային դատարանի որոշմամբ սահմանադրական էր ճանաչվել կալիֆոռնիական օրենքի հատկանիշների տարածումը նաեւ Եղեռնի ժամանակաշրջանի ապահովագրական պոլիսների վճարման վրա, Սան Ֆրանցիսկոյում վերաքննիչ դատարանի 11 դաշնային դատավորներ բանավոր լսումներ են անցկացրել հարցի վերաբերյալ տարբեր խմբակցությունների միջեւՙ նախքան ընդհանուր հայտարարի գալը եւ որոշում ընդունելը:
Իրենց դիտարկումներն են ներկայացրել Լոս Անջելեսում գործող «Շվարց, Ռիմբերգ, Բոյդ եւ Ռեյդեր» իրավաբանական ֆիրմայի կողմիցՙ Լի Բոյդը, «Եղիայան» իրավաբանական ֆիրմայի կողմիցՙ Վարդգես Եղիայանը, «Կիրակոս եւ Կիրակոս» իրավաբանական ֆիրմայի կողմիցՙ Մարկ Կիրակոսը: Լսումները տեսագրվել են եւ հասանելի կարող են լինել բոլոր նրանց, ովքեր մուտք են գործում http://www.cag.uscourts.gov/media/ciew video subpage.php?pk vid=0000006174 կայքը:
Արդարության եւ մարդու իրավունքների պաշտպանության կողմնակիցները հույս ունեն, որ շրջանային դատարանի 2007-ի որոշումը անփոփոխ կմնա:
Հ. Ծ.