Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ դեկտեմբերի 19-ին Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում կատարվել է Հայ առաքելական Սուրբ Ստեփանոս եկեղեցու բացումը: Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ տեր Աբգար Հովակիմյանը մատուցել է պատարագ, որին ներկա են եղել Բուլղարիայում Հայաստանի դեսպանը, Պազարջիկի քաղաքապետը, հայ բարերներ եւ այլք:
Եկեղեցու հիմքը դրվել է 2005-ից, իսկ կառուցման աշխատանքները տեւել են շուրջ 7 տարի:
Ի. Պ.