Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքի քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացրել է Բրազիլիայում Հայաստանի դեսպանությանը, որ դեկտեմբերի 16-ին 1,2 մլն բնակչությամբ եւ փոքրաթիվ հայկական համայնքով Կամպինասի քաղաքապետ Դ. Վիլագրան ստորագրել է քաղաքային խորհրդարանի նոյեմբերի 20-ին ընդունած բանաձեւըՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը, Կամպինասի քաղաքապետի հաստատումից եւ դեկտեմբերի 19-ին «Դիարիո օֆիսիալ» պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո բանաձեւը ստացել է օրենքի ուժ, համաձայն որի ապրիլի 24-ը կմտցվի քաղաքի հիշարժան տարեթվերի օրացույցի մեջ եւ յուրաքանչյուր տարի կնշվի որպես «1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:
Ա. Հ.