«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2011-12-20 | #231, 2011-12-21 | #232, 2011-12-22


ՖՐԱՆՍԻԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՉԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ԱՌԵՐԵՍՎԵԼՈՒ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

«Բոլոր ժողովուրդները պետք է ողջամիտ լինեն եւ քաջություն ունենան առերեսվելու իրենց պատմությանը: Շուրջ 100 տարի առաջ կատարված Հայոց ցեղասպանությունը, որի պատասխանատուները մահացել են, ընդամենը պատմական իրողության ճանաչման խնդիր է, որը պետք է անի Թուրքիան», երեկ ֆրանսիական Radio Classizue-ին եւ Public Senat հեռուստաընկերությամբ այսպիսի կոչով է հանդես եկել Ֆրանսիայի պետական նախարար, արտաքին եւ եվրոպական գործերի նախարարին առընթեր եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետտին :

Լեոնետտին ժխտել է թուրքական կառավարական շրջանների այն տեսակետը, թե Ֆրանսիայի Սենատում այսօր քննարկվելիք Ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի դարձնող օրինագիծը նախընտրական նպատակների է ծառայում: «Այդ պարագայում ֆրանսիական ընդդիմությունը դեմ կքվեարկի օրինագծին», թուրքերին ուղղված իր խոսքը եզրափակել է Լեոնետտին:

Հիշեցնենք, որ անգամ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլլանդը քանիցս հայտարարել է նշված օրինագծի ընդունման վերաբերյալ իր հետեւողականության մասին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4