«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2011-12-20 | #231, 2011-12-21 | #232, 2011-12-22


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԼՈՒԾԱՐԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ԲԱՅՑ 100 ՄԼՆ ԴՐԱՄՆ ԷԼԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի տարածած հայտարարության համաձայն` ԲՀԿ-ին կից մշակույթի աջակցման խորհուրդը լուծարվել է, քանի որ անցած ամիսների ընթացքում չի կարողացել գոնե մեկ ծրագրի հավանություն տալ, ինչի պատճառով որեւէ ծրագիր չի ֆինանսավորվել, այն դեպքում, երբ մեր երկրում բազմաթիվ մշակութային նախագծեր աջակցության կարիք ունեն: Գագիկ Ծառուկյանը դեռեւս հունիս ամսին հայտարարել էր մշակույթի աջակցման համար 100 մլն դրամ տրամադրելու իր որոշման մասին, ու մշակույթի աջակցման խորհուրդը ստեղծվել էր բարձր մասնագիտական մոտեցում ապահովելու եւ անաչառ մրցույթներ կազմակերպելու համար. «Ցավոք, անցած ամիսների ընթացքում խորհուրդը չկարողացավ գոնե մեկ ծրագրի հավանություն տալ, չֆինանսավորվեց ոչ մի ծրագիր, այն պայմաններում, երբ մեր երկրում բազմաթիվ մշակութային նախագծեր աջակցության կարիքն ունեն: Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի են տեխնիկական եւ այլ կարգի բացատրություններն ու արդարացումները», ասված է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակի հայտարարության մեջ` միաժամանակ իրազեկելով, որ Գ. Ծառուկյանը վերահաստատում է 100 մլն դրամ մշակույթի աջակցմանը տրամադրելու որոշումը, անգամ պատրաստակամություն է հայտնում ավելացնել այդ գումարն անհրաժեշտության դեպքում: Մի խոսքով` առաջիկայում ծրագրերի ընտրության եւ նախագծերի ֆինանսավորման ողջ պատասխանատվությունը դրվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի վրա: Թեեւ` Խ. Գալստյանը նշել է նաեւ, թե Գ. Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում լուծարված խորհրդի անդամներին, ովքեր այս ամիսներին ցուցաբերել են «մեծ պատասխանատվություն, ազնվություն եւ բարձր պրոֆեսիոնալիզմ եւ վստահություն է հայտնում, որ առաջիկայում կգտնվեն համագործակցության նոր, հետաքրքրական եզրեր` հանուն մեր երկրի, հանուն մշակույթի զարգացման»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4