«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2011-12-21 | #232, 2011-12-22 | #233, 2011-12-23


ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՄԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ 2012-ԻՆ

Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի արեւելաեվրոպական խումբը հաստատել է կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի թեկնածությունը` ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեն 2012 թ. ընթացքում նախագահելու համար: Նշված կոմիտեն, որպես կանոն, քննարկում է տարբեր երկրների կառավարություններից ստացված առաջարկությունները` ուղղված կազմակերպության գործունեության եւ նպատակների իրականացման համար կարողությունների ու արդյունավետության բարելավմանը:

Նույն կառույցի իրավասության տակ են այն հարցերի քննարկումները, որոնք վերաբերում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման եւ ապահովման հարցերում ՄԱԿ-ի եւ միջազգային կազմակերպությունների դերակատարությանը, Կանոնադրության VII գլխի համաձայն պատժամիջոցների կիրառման արդյունքում վնասներ կրած երրորդ երկրներին աջակցություն ցուցաբերելու հարցում ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների կիրառմանը, պետությունների միջեւ վեճերի խաղաղ կարգավորմանը եւ այլն:

ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեն որոշումներն ընդունում է համընդհանուր համաձայնությամբ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4