«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2011-12-21 | #232, 2011-12-22 | #233, 2011-12-23


ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ՉԻ՞ ԲԵՐՎԵԼ

Վերջին օրերին սպասում կար, թե նախագահ Սարգսյանը պետք է հանդիպի կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների հետ` մինչեւ Նոր տարի հստակեցնելու համար 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակներո՞վ, թե՞ առանձին գնալու հարցը: Ըստ այդ լուրերի` այդ հանդիպումը պետք է կայանա այսօր, մինչդեռ կոալիցիոն մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդպիսի սակավակազմ հանդիպում արդեն եղել է, եւ Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնություն այդպես էլ ձեռք չի բերվել միասնական ցուցակներով ընտրությունների գնալու վերաբերյալ: Այդ լուրը փորձեցինք ճշտել ԱԺ ԲՀԿ խմբակցությունում, որտեղ միատեղ մեզ հանդիպած ԲՀԿ Արամ Սաֆարյանն ու Վարդան Բոստանջյանը տեղյակ չէին այդպիսի հանդիպումից: Ավելին, Արամ Սաֆարյանը տեղյակ պահեց, որ ԲՀԿ խմբակցությունը Գ. Ծառուկյանի հետ հանդիպելու է հաջորդ շաբաթ, որի ընթացքում բոլոր այս հարցերի պատասխանները գուցեեւ տրվեն:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4