Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ Հայաստանում արեւմտյան եւ չինական բժշկության մեջ օգտագործվող տեխնոլոգիաների ինտեգրված կիրառման ուսումնաբժշկական, գիտահետազոտական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու համաձայնագրի կնքման առաջարկությունը երեկ հավանության արժանացավ կառավարության կողմից: Նախատեսվող կենտրոնը, տարածաշրջանում լինելով միակը, իր մատուցած ծառայությունների որակով չի զիջի համանման չինական կենտրոններին:
Ա. Մ.