Օրերս Կալիֆորնիայի Սան-Հոզե քաղաքի Fairmont հյուրանոցում Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի եւ ArmTech Կոնգրեսի հովանավորությամբ մեկնարկ տրվեց յուրահատուկ մի միջոցառման` «Հյուպատոսի ամենամյա ընդունելություն Սիլիկոնյան հովտի համար» / Annual Consu l's Silicon Valley Reception /, որի գլխավոր նպատակն է , ըստ ArmTech ամենամյա Կոնգրեսի համահիմնադիր, Երեւանի «Վիասպեր տեխնոպարկի» նախագահ, Սիլիկոնյան հովտի փորձառու դեմքերից, միջոցառման վարող Թոնի Մորոյանի խոսքերով , «Խորին երախտագիտություն եւ գնահատանք հայտնել Սիլիկոնյան հովտի համայնքի բոլոր այն ներկայացուցիչներին /եւ ոչ միայն հայազգի/, ովքեր որեւէ ջանք չեն խնայել Հայաստանին բազմաբնույթ օգնություն ցուցաբերելու համար»:
Պրն Մորոյանի խոսքերով, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ իշխանությունները երկու տասնամյակի ընթացքում հաղթահարել են բազմաթիվ լրջագույն դժվարություններ, եւ Սփյուռքը միանշանակորեն գնահատում է դա: Միաժամանակ հարկ է նշել, որ կատարվել են մի շարք սխալներ, եւ Հայաստանի պաշտոնյաները , ովքեր հասկանալի պատճառներով չունեն բավականաչափ փորձ, շատ արագ պետք է սովորեն , քանի որ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների արջեւ, ինչպիսիք են ժողովրդավարության հաստատումը, սեփական ուժերին ապավինելը, բարձրարժեք ներուժի պահպանումը, ներդրումների ավելացումը եւ հանրային բավարարվածությունը:
Պետական պաշտոնյաները, Թոնի Մորոյանի բնութագրմամբ, պիտի ջանք չխնայեն, որ նորանոր մարտահրավերների պայմաններում վերջնականապես մշակվի ռազմավարություն , որը թույլ կտա ապահովել երկրի խիստ կարեւոր տնտեսական հավասարակշռությունը: Սփյուռքը, իր խոսքերով , մեծ կարեւորություն է տալիս դրան:
«Ցավոք, կարելի է ասել, որ հաճախ մենք ունենք «սփյուռքեր»` իրենց տարբեր պատկերացումներով ու նպատակներով, եւ աճող առօրյա զբաղվածության պայմաններում շատ դժվար է կազմակերպել կանոնավոր ձեւով գնահատումը շատ մարդկանց, ովքեր Հայաստանին օգնելու համար չեն խնայել իրենց ժամանակը, դրամական միջոցները եւ ջանքերը» ,-նշեց պրն. Մորոյանը:
Ըստ նրա, միջոցառման տեսլականը կարելի է ձեւակերպել հետեւյալ ձեւով. «Մի փոքր քայլ Սփյուռքի համայնքի համար, սակայն հսկայական մի ցատք` Համահայկական Սփյուռքի եւ Հայաստանի համար» :
Ինչպես արդեն վերը նշվեց, միջոցառման նպատակն էր ցույց տալ Հայաստանի կառավարության գնահատանքը, մեր զրուցակցի բնութագրմամբ «Ծոցի շրջանի (Bay Area) բարձր տեխնոլոգիաների շատ աշխույժ եւ արդյունավետ աշխատող մասնագետներին եւ հայ համայնքին»:
ArmTech Կոնգրեսի համահիմնադրիներ Թոնի Մորոյանը եւ «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի հետ միասին ՀՀ 20-ամյակի առթիվ լույս ընծայված ArmTech –ի հուշամեդալները հանձնեցին մոտ երկու տասնյակ մարդկանց , ոոքեր աջակցել են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի կայացմանն ու զարգացմանը: Հարկ է նշել , որ միջոցառմանը հրավիրված էր ՀՀ նախագահի `» Մարդկության զարգացման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ականավոր ներդրման համար» ամենամյա մրցանակի երկրորդ դափնեկիր, «Apple» ընկերության համահիմնադիր Սթիվ Ոզնյակը, սակայն ամենավերջին պահին նա ներողություն խնդրեց դրան մասնակցելու հնարավորություն չունենալու համար` առողջական խնդիրների պատճառով:
Այմ միջոցառումը, ըստ Մորոյանի, ուներ նաեւ մի այլ նպատակ. միավորել տարբեր եւ երբեմն միջակցոզ համայնքային կազմակերպություններին եւ անհատներին հանուն Հայաստանին ավելի կազմակերպված եւ արդյունավետ ձեւով աջակցություն ցույց տալու:
«Fairmont» հյուրանոցում կայացած հուշամեդալների հանձնման միջոցառման հաջորդ օրը գլխավոր հյուպատոս Գրիգոր. Հովհաննիսյանը եւ Թոնի Մորոյանը մասնակցեցին մի միջոցառւման, որի նպատակն էր, Մորոյանի խոսքերով, «մի տանիքի տակ բերել Ծոցի շրջանի հայկական 42 կազմակերպություններին` համահայկական նախագծերը լավագույնս մշակելու համար»:
Վալեր ջան, այս նյութերն էլ դիր Levon Lachikyan նկարով